ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայկական կողմն իր առաջարկներն արել է ու սպասում է Ադրբեջանի արձագանքին. Միրզոյան

Հայկական կողմը սահմաններում դեսկալացիայի վերաբերյալ առաջարկների փաթեթ է մշակել ու ներկայացրել ինչպես ռուսական կողմին, այնպես էլ ռուսական կողմի միջոցով` ադրբեջանականին։ Այս մասին այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` հաստատելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` հունվարի 14-ին ասուլիսում արած հայտարարությունն այն մասին, որ հայկական կողմից մի շարք առաջարկներ է ստացել։

«Այժմ սպասում ենք արձագանքի։ Մանրամասները չեմ կարող հրապարակել և իմաստ էլ չունի իրականում։ Կարող եմ ասել, որ դրանք բխում են կառավարության և վարչապետի կողմից մշտապես բարձրաձայնված զորքերի՝ հայելային հետքաշման և հավելյալ անվտանգության մեխանիզմներիր ստեղծման մեր նախապես հնչեցրած հայեցակարգից», - ասաց արտգործնախարարը։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ