Տոկաևը մի շարք հանձնարարականներ է տվել
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը շաբաթ օրը հանդիպում է ունեցել ուժային կառույցների ղեկավարության հետ, որի ընթացքում հանձնարարել է պարզել անկարգությունների զոհերի ճշգրիտ թիվը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը:
Խորհրդակցության արդյունքներով պետության ղեկավարը մի շարք կոնկրետ հանձնարարականներ է տվել։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Ղազախստանում, մասնավորապես՝ Ալմաթիում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների համապարփակ հետաքննության, խաղաղ բնակչության շրջանում մահացության ճշգրիտ թվի սահմանման, կրիտիկական իրավիճակներում իրավապահ մարմինների գործողությունների համակարգման նոր նորմատիվ բազայի մշակման հարցերին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նախագահին զեկուցվել է հունվարի առաջին տասնօրյակում մի շարք մարզերում տեղի ունեցած իրադարձությունների նախաքննության ընթացքի, իրականացված հատուկ օպերացիաների արդյունքների, ինչպես նաեւ հասարակական անվտանգության եւ իրավունքի եւ երկրում կարգուկանոնի ապահովման այլ միջոցառումների մասին։
«Կասիմ-Ժոմարտ Տոկաեւն Անվտանգության խորհրդի քարտուղարին հանձնարարել է արագացնել հատուկ օպերացիաների ուժերի ստեղծման աշխատանքները եւ ազգային անվտանգության համակարգի բարեփոխման կոնկրետ առաջարկներ ներկայացնել»,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Նրա խոսքով` նախագահը նաեւ ընդգծել է «հակահաբեկչական օպերացիայի ընթացքում քաղաքացիների իրավունքների խախտման կանխման եւ քննչական գործողությունների անցկացման կարեւորությունը»։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի հայտարարությունները թանկ կարժենան․ Ֆրանսիան սպառնում է արտաքսել դեսպանին
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) հունվարի 13-ին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ն...
«ԱՄՆ-ն այսօր անում է այն, ինչ ես անում եմ մի քանի տարի շարունակ»․ Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուկրաինական ճգնաժամի ֆոնին հայտարարել է, որ ողջունում է ԱՄՆ եւ Ռուսաստանի երկխոսությո...
Նիկոլ Փաշինյանի որոշումը` Երասխ – Ադրբեջան սահմանի վերաբերյալ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 14-ին Հայաստանի Հանրապետության երկաթուղու Երասխ – Ադրբեջանի Հանրապետության սահման և Մե...
«Վաղուց մեռած ու թաղված»․ Ժիրինովսկին՝ Նազարբաևի մասին
ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին ասել է, որ Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազ...