ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն պատրաստ են Ռուսաստանի հետ հետագա երկխոսություն ծավալելու․ Բլինկեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն պատրաստ են Ռուսաստանի հետ հետագա երկխոսություն ծավալելու: Տեղեկատվությունը փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ին ։
«Ուրախ էի զրուցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ այս շաբաթ կայացած ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստից հետո: ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն միակարծիք են և պատրաստ են Ռուսաստանի հետ հետագա փոխադարձ երկխոսության ծավալմանը»,- իր թվիթերյան էջում գրել է Բլինկենը:
Հիշեցնենք՝ ՌԴ-ԱՄՆ բանակցությունները ռազմավարական կայունության հարցով կայացել են երկուշաբթի Ժնևում: Դրան հաջորդել է ՌԴ-ՆԱՏՕ խորհրդի նիստը Բրյուսելում: Օրեր անց Վիեննայում ևս հանդիպում է կայացել ՌԴ-ի, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների միջև, որոնք քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի հայտարարությունները թանկ կարժենան․ Ֆրանսիան սպառնում է արտաքսել դեսպանին
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) հունվարի 13-ին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ն...
«ԱՄՆ-ն այսօր անում է այն, ինչ ես անում եմ մի քանի տարի շարունակ»․ Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուկրաինական ճգնաժամի ֆոնին հայտարարել է, որ ողջունում է ԱՄՆ եւ Ռուսաստանի երկխոսությո...
Նիկոլ Փաշինյանի որոշումը` Երասխ – Ադրբեջան սահմանի վերաբերյալ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 14-ին Հայաստանի Հանրապետության երկաթուղու Երասխ – Ադրբեջանի Հանրապետության սահման և Մե...
«Վաղուց մեռած ու թաղված»․ Ժիրինովսկին՝ Նազարբաևի մասին
ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին ասել է, որ Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազ...