Փաշինյանը՝ ՀԱՊԿ խաղաղապահներին Ղազախստան ուղարկելու մասին
ՀԱՊԿ խաղաղապահներին Ղազախստան մտցնելու մասին որոշումն ընդունվել է ՝ հաշվի առնելով այդ երկրում իրավիճակի արագ զարգացումը։
Այս մասին այսօր` հունվարի 10-ին, ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների մասնակցությամբ Հավաքական անվտանգության խորհրդի առցանց նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանի խոսքով՝ Ղազախստանի նախագահը պաշտոնապես դիմել է Հավաքական անվտանգության խորհրդին։ Դրա հիման վրա և ՀԱՊԿ կանոնադրության համաձայն` Հայաստանի վարչապետը, որը նախագահում է խորհրդում, գործարկել է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հետ խորհրդակցության մեխանիզմը։
«Հաշվի առնելով իրավիճակի արագ զարգացման միտումը և հաշվի առնելով Ղազախստանի անվտանգության, կայունության և ինքնիշխանության սպառնալիքները, կոնսենսուսի հիման վրա որոշում է կայացվել ժամանակավորապես խաղաղապահներ ուղարկել այդ երկիր` ռազմավարական օբյեկտների պահպանության համար»,- պարզաբանեց ՀՀ կառավարության ղեկավարը:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական ավիաբազայի օդաչուները` Հայաստանի լեռներում
Էրեբունու ռուսական ավիաբազայի օդաչուները Հայաստանի լեռներում դժվար եղանակային պայմաններում թռիչքներ են սկսել: Այս մասին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն արդեն ցանկանում էր ավարտել հանդիպումը, սակայն Պուտինը կրկին խոսք խնդրեց
Փաշինյանն արդեն ցանկանում էր ավարտել ՀԱՊԿ հանդիպումը, սակայն Պուտինը կրկին խոսք խնդրեց և հերթական անգամ ելույթ ունեցավ:...
ՀՐԱՏԱՊ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Հայ խաղաղապահները մեկնել են Ղազախստան
Հիմք ընդունելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն սահմանափա...
Փաշինյանը հայտարարություն է տարածել. ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը կմեկնեն Ղազախստան
Ղազախստանի հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաեւի դիմումի հիման վրա եւ Ղազախստանի ազգային անվտանգությանը եւ ինքնիշխ...