Սպիտակ տան աշխատակիցները ուզում են ազատվել աշխատանքից․ որն է պատճառը

ԱՄՆ Սպիտակ տան շատ աշխատակիցներ պատրաստ են ազատվել աշխատանքից։ Նրանք գոհ չեն իրենց աշխատանքից, գանգատվում են ընկերական մթնոլորտի բացակայությունից, եւ չեն զգում ուրախություն իրենց կատարած աշխատանքի ընթացքում։ Այս մասին, ըստ Fox News-ի, ԱՄՆ նախագահի աշխատակազմի շատ աշխատակիցներ անանուն կերպով գանգատվել են մամուլի ներկայացուցիչներին, հույս ունենալով, որ ղեկավարությունն իրենց կլսի։


Հրապարակման մեջ նշվում է, որ շատերը մտածում են աշխատանքը փոխելու մասին։ Մյուս դժգոհելու պատճառն էլ նախագահ Ջոբ Բայդենի կադրային քաղաքականությունն է․ այսինքն՝ այն անձինք, ովքեր չեն մտնում Բայդենի շրջապատի մեջ, հաճախ հայտնվում են լուսանցքային վիճակում։

Ոմանք Սպիտակ տան աշխատակազմից ասել են, որ հենց որ նախագահը տոնի Սպիտակ տանը գտնվելու իր մեկամյակը, նրանք սկսելու են այլ աշխատանք որոնել եւ հեռանալ ամերիկյան վարչակազմի թիմից։

 

 

Քաղաքականություն