Հասարակություն

ՌԴ Կենտրոնական բանկը կսկսի վերահսկել քաղաքացիների միջև դրամական բոլոր փոխանցումները. РБК

ՌԴ Կենտրոնական բանկը կսկսի վերահսկել քաղաքացիների միջև դրամական բոլոր փոխանցումները. РБК

ՌԴ Կենտրոնական բանկը կսկսի բանկերից տվյալներ պահանջել ֆիզիկական անձանց միջև դրամական բոլոր փոխանցումների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով վճարային շուկայի 3 աղբյուրի:

 

Ռուսաստանի Բանկը վարկային կազմակերպություններին ուղարկել է ֆիզիկական անձանց միջև դրամական փոխանցումների վերաբերյալ հաշվետվությունների նոր ձև: Դրանից բխում է, որ Կենտրոնական բանկը տեղեկատվություն կպահանջի բոլոր p2p գործարքների մասին, ներառյալ՝ ուղարկողների և միջոցներ ստացողների անձնական տվյալները: Հաշվետվության նոր ձևի ստացման մասին տեղեկատվությունը հաստատել է QIWI վճարային ընկերության ներկայացուցիչը:
 

Ըստ «Совкомбанк»-ի վարչության նախագահի տեղակալ Օլեգ Մաշտալյարի՝  Ռուսաստանի Բանկը 2022 թվականի հունվարից կսկսի p2p փոխանցումների ռիսկի վրա հիմնված մոնիտորինգը: 

 

«Կենտրոնական բանկը ծանուցել է, որ նախատեսում է 2022 թվականից պարբերաբար պահանջել տեղեկատվություն p2p փոխանցումների վերաբերյալ տվյալ տեսքով», - ավելացրել է QIWI-ի ներկայացուցիչը։

 

Ինչպես լրատվամիջոցին հայտնել են ՌԴ Կենտրոնական բանկից՝ հաշվետվությունների նոր ձևերի ներդրման հիմնական նպատակը բանկերի կողմից տվյալների ներկայացման օպտիմալացումն է և վճարային ծառայությունների վերաբերյալ արդի տեղեկատվություն ստանալը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250