Հասարակություն
Փորձում եմ ինքս անձամբ ընտրել թոռնիկներիս ամանորյա նվերները․ Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ փորձում է ինքն անձամբ ընտրել իր թոռնիկների ամանորյա նվերները, թեեւ խանութներ չի գնում։ Այս մասին նա ասել է ռուսական Россия-1-ի եթերով հեռարձակվող «Մոսկվա-Կրեմլ-Պուտին» հաղորդաշարի ժամանակ։
Պուտինը նաեւ ասել է, որ տոնական օրերը մասնակիորեն է կարողանում ընտանիքի հետ անցկացնել։ Ռուսաստանի նախագահը նաեւ ասել է, որ հույս ունի, որ թոռնիկներին դուր կգա իր ընտրած նվերները։ Ավելի վաղ, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պարզաբանել էր, որ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոները Պուտինն անցկացնելու է ընկերների եւ հարազատների շրջապատում։
Պուտինն առաջին անգամ խոսել է իր թոռների մասին ամերիկացի լրագրող Օլիվեր Սթոունին տված հարցազրույցում։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Բանակից առողջության հիմքով ազատում են իրենց որդիներին. «Ժողովուրդ»
Ինչ իրավիճակ է փլուզումից հետո. նոր մանրամասներ
Կամրջի փլուզումից հետո մեկնարկել են վերականգնման աշխատանքները
«Գայի պոստի» մոտ գտնվող կամուրջը «պայթել» է
1.0