Հասարակություն
Իրանը դադարեցրել է Թուրքիայի հետ ցամաքային հաղորդակցությունը
Իրանի կառավարությունը, հաշվի առնելով Կորոնավիրուս Covid-19-ի Omicron շտամով պայմանավորված իրադրությունը, որոշում է կայացրել դադարեցնել ցամաքային հաղորդակցությունը Թուրքիայի հետ: Այս մասին գրել է Ermenihaber.am-ը։
Այսպիսով՝ անորոշ ժամանակով դադարեցվել է երկու երկրների միջև ավտոճանապարհային կապը:
Այս մասին հայտարարել է Իրանի պետական հեռուստատեսությունը:
Ըստ որոշման՝ Իրանի սահմանները 15 օրով փակ կլինեն նաև Անգլիայից, Ֆրանսիայից, Դանիայից, Նորվեգիայից ժամանող այցելուների համար։ Իրանը նաև երկարաձգել է Հարավային Աֆրիկայի և հարևան երկրներից ժամանողների նկատմամբ կիրառվող արգելքը:
Հիշեցնենք, որ շուրջ 131.000 մարդ Իրանում մահացել է Covid-19-ի պատճառով։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Բանակից առողջության հիմքով ազատում են իրենց որդիներին. «Ժողովուրդ»
Ինչ իրավիճակ է փլուզումից հետո. նոր մանրամասներ
Կամրջի փլուզումից հետո մեկնարկել են վերականգնման աշխատանքները
«Գայի պոստի» մոտ գտնվող կամուրջը «պայթել» է
1.0