
Հայկ Մարությանի հետ երբեք հանդիպում չի եղել․ Քոչարյանը մանրամասներ հայտնեց

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ երբեք հանդիպում չի եղել։ Մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ եկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը։
«Այդ թեման ինձ համար այնքան անհետաքրքիր է, որ չեմ ուզում դրան արձագանքել»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Վերջինս նշեց, որ Հայկ Մարությանին չի ճանաչել, սակայն նա ունի Հայաստանում 100 տոկոսանոց ճանաչելիություն։
«Ակնհայտ է, որ առաջին երկու տարին տպավորությունն այնպիսին էր, որ Երևանում չկա իշխանություն, բայց վերջին տարում վարկանիշայն առումով սկսեց աճել, իսկ այս նոր քաղաքապետին ոչ ոք չի ճանաչում։ Չի կարող մայրաքաղաքը ղեկավարել մարդ, ում չեն ճանաչում։ Պետք է գնալ ընտրությունների։ Երբ եղել են քաղաքապետի ընտրությունները, միանշանակ է, որ Հայկ Մարությանի ճանաչելիությունն ավելի բարձր էր, քան վարչապետինը»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ նոր քաղաքապետի ընտրությունը ոչ լեգիտիմ է։