
Հայէկոնոմբանկի «Մարտունի» մասնաճյուղի կառավարիչը հափշտակել է 618.000 ԱՄՆ դոլլար․ պարզաբանում

Հայէկոնոմբանկի «Մարտունի» մասնաճյուղի կառավարիչը հափշտակել է տարբեր քաղաքացիների կողմից բանկում որպես ավանդ դրված 618.000 ԱՄՆ դոլլար գումարը և, առանց մեկ դոլլար վերականգնելու, ներկայումս գտնվում է ազատության մեջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբա Րաֆֆի Ասլանյանը։
«Դավինչի» տուրիստական գործակալության տնօրենը 120 քաղաքացիներից հափշտակել է շուրջ 100 միլիոն ՀՀ դրամ՝ ներկայումս նույնպես առանց մեկ դրամ վնասի փոխհատուցման գտնվելով ազատության մեջ։ Իրադարձությունները ունեն մեկ ընդհանրություն՝ մեղադրյալները հովանավորվում են նույն կենտրոնից, քանի որ «աշխատել» են նույն մարդկանց համար։ Ահա «նոր» Հայաստանի արդարադատության ողջ պերճանքն ու թշվառությունը»,-գրել է նա։
Նյութի հետ կապված Auroranews-ը կապ հաստատեց «Հայէկոնոմբանկի» լրատվական բաժին, որտեղից մեզ հայտնեցին, որ 08. 02. 2021 թ-ից նշված անձը չի աշխատում է «Հայէկոնոմբանկ» -ում : Յուրացումների մասով նախաքննություն է ընթանում: Դրանք կրել են միջանձնային բնույթ եւ Հայէկոնոմբանկի հետ որեւէ առնչություն չունեն։