Էրդողանի ներկայացուցիչը հայտնել է, թե ԱՄՆ-ում հայկական սփյուռքի հիմքը փլուզման եզրին է

Հայ-թուրքական հակամարտությունը Կովկասում մոտենում է ավարտին: Anadolu-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը:

 

Չիկագոյում Թուրքիայի քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում Քալընը նշել է, որ «հայկական լոբբին ԱՄՆ-ում իր ինքնությունը ձևավորել է հակաթուրքական տրամադրությունները հիման վրա»։ 

 

«Կովկասում այժմ իրականացվում է բոլորովին այլ գործընթաց, եւ այն հիմքը, որի վրա այդ սփյուռքը կառուցել է իր ողջ էներգիան եւ փաստարկները, փլուզման եզրին է։ Այլ կերպ ասած՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հակամարտությունը կամ հայ-թուրքական հակամարտությունը Կովկասում մոտենում է ավարտին։ Ղարաբաղի ազատագրմամբ, անկախություն ձեռք բերմամբ և այդ տարածաշրջանի վերաինտեգրմամբ Ադրբեջանի կազմում նոր էջ է բացվել պատմության մեջ», – ասել է Քալընը:

Քաղաքականություն