ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նորագույն МС-21-300 ինքնաթիռն առաջին թռիչքն է իրականացրել
Հրապարակվել է ռուսական կոմպոզիտ նյութերից պատրաստված թևով МС-21-300 ինքնաթիռի առաջին թռիչքի տեսանյութը։ Կադրերում երևում են ինքնաթիռի օդ բարձրանալն ու դրա շարժը փոքր բարձրության վրա։ Ինքնաթիռն օդ է բարձրացել «Իրկուտ» ընկերության մասնաճյուղի՝ Իրկուտսկի ավիացիոն գործարանի օդանավակայանից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Թռիչքը եղել է սովորական ռեժիմով։Փորձարկումներն անցկացվել են Իրկուտսկի ավիացիոն գործարանի օդակայանում։ МС-21-300/310-ը նոր սերնդի միջին մագիստրալային ինքնաթիռ է՝ 162-ից մինչև 211 ուղևոր տարողունակությամբ։ Դրա առանցքային առանձնահատկությունը կոմպոզիտ նյութերից բաղկացած թևն է։