Հասարակություն
ՌԴ ՄիԳ-29 կործանիչները վարժանքներ են անցկացրել Հայաստանի երկնքում
Էրեբունի ավիաբազայի ՄիԳ-29 կործանիչները Հայաստանի երկնքում վարժանքների ժամանակ որսացել են պայմանական հակառակորդի թիրախները։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ այս մասին հայտնել են Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունում։
«Հարավային ռազմական շրջանի՝ ՀՀ-ում տեղակայված Էրեբունի ռազմաօդային բազայի ՄիԳ-29 կործանիչների անձնակազմերը ուսումնական թռիչքների ժամանակ որսացել են պայմանական հակառակորդի օդային թիրախները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավիացիոն զույգերի կազմում ռազմական օդաչուները, լեռներում բարդ օդերևութաբանական պայմաններում, կատարել են պարզ և բարդ աերոբատիկական տարրեր:
Օդաչուներն իրականացրել են նաև ներխուժող ինքնաթիռների հարկադիր վայրէջք։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Ինչ իրավիճակ է փլուզումից հետո. նոր մանրամասներ
Կամրջի փլուզումից հետո մեկնարկել են վերականգնման աշխատանքները
«Գայի պոստի» մոտ գտնվող կամուրջը «պայթել» է
1.0