Մարությանի խոսնակը քաղաքապետարանի հետ կապված վերջին գրառումն է արել

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Սա, թերեւս, քաղաքապետարանում աշխատանքի հետ ուղղակի կապ ունեցող վերջին գրառումս է։

Երեք տարի ու մի քիչ ավելի ժամանակ աշխատելու ընթացքում իմ ամենամեծ ձեռքբերումներից մեկը մեր լրատվականի պրոֆեսիոնալ թիմի հետ շփումն էր։

Մարդիկ, որոնց հիմնական մասը աշխատել է էստեղ երկար տարիներ շարունակ ու մարդիկ, որոնք մեր աշխատանքի ընթացքում եկան։ Նրանք բոլորը իրենց գործը անում են առավելագույն նվիրումով։

Շաբաթվա ցանկացած օր ու օրվա ցանկացած ժամի, անտրտունջ ու անխոնջ գործ ենք արել միասին, իրար տվել ենք ու իրարից վերցրել ենք՝ փորձ, գիտելիքներ, մարդկային էմոցիաներ։ Շնորհակալ եմ ձեզ։

Հուսով եմ, այսինքն, վստահ եմ, որ շարունակելու եք ձեր համայնքային ծառայությունը նույն նվիրումով։ Որովհետեւ դուք ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼՆԵՐ եք։

Մնացեք բարով, թանկագին ընկերներ, շնորհակալ եմ աշխատանքի ու իրար հետ ապրած կյանքի համար։

Կեցցե՛ այն խաշը, որ վաղն է գալու»։

 

Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 22-ին, անվստահություն էին հայտնել Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին և ավագանու անդամները փակ քվեարկությամբ Երևանի քաղաքապետ ընրեցին Հրաչյա Սարգսյանին: 

Քաղաքականություն