Հասարակություն

Ինչի՞ է ուզում հասնել Ադրբեջանը. օկուպացված հայկական բնակավայրերը Google քարտեզներում

Ինչի՞ է ուզում հասնել Ադրբեջանը. օկուպացված հայկական բնակավայրերը Google քարտեզներում

 Ինչպես արդեն հայտնել ենք` Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական դիվանագիտական ուղիներով դիմել է Google ընկերությանը՝ խնդրելով հրաժարվել Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի  վերահսկողության տակ անցած տարածքների հայկական անվանումների օգտագործումից, ինչի մասին ասել է ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան։
 

Այս պահին Google Maps հավելվածում Ադրբեջանի կողմից վերահսկվող արցախյան քաղաքների և շրջանների անունները նշված են երկու լեզուներով` ադրբեջաներեն և հայերեն լեզուներով։ 
Ադրբեջանը Google ընկերությանը  նամակ է ուղարկվել, որում ներկայացված է Ադրբեջանի համապատասխան տարածքների պաշտոնական աշխարհագրական անվանումների ցանկը։ Առաջիկայում պարզ կդառնա` ընկերությունը կփոփոխի տեղանունները, թե ոչ, կամ, երբ կկատարվի այդ փոփոխությունը:

 

Аuroranews-ը ներկայացնում է, թե ինչպես են այս պահին գրված տեղանունները Google earth-ի քարտեզներում:

[5e077918aa16be69521b9c17b03e7efa.PNG]

[a85b15741d1f6f3a2a1131b9cd53e82c.PNG]

[b77127717fa772215aca9d9815dd48df.PNG]

[d4ee517928d01326614a91e083a17899.PNG]

[01fab08ed8f1e768eeb1d94bae11ab74.PNG]

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250