ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարությանն ասաց, թե ինչպես է խզում առաջացել իր և ՔՊ-ի միջև
Քաղաքապետ Հայկ Մարությանն ավագանու արտահերթ նիստում, որտեղ «Իմ քայլը» խմբակցությունն իրեն անվստահություն է հայտնում, մանրամասներ ներկայացրեց, թե ինչու է խզվել իր և ՔՊ-ի կապը։
«Աշխատանքի ընթացքում բազմաթիվ զանգեր էի ստանում ամենաբարձր ռանգի պաշտոնյաներից, որոնք ասում էին՝ պարո՛ն Մարության, քաղաքապետարանի էսինչ աշխատակիցն ինչ-որ վատ «քոմենթ» է գրել կամ վատ ստատուսի տակ լայքեր է դրել, իրենք պետք է աշխատանքից հեռանան։ Տասնյակ նման զանգեր եմ ստացել, ինչին ի պատասխան ասել եմ՝ ժողովուրդ ջան, հարգելիներս, հեղափոխությունն ախր նաև դրա համար ենք արել, որ հին ժամանակաների նման չլինի, որ քաղաքական հայացքների նման մարդկանց հետապնդում էին։ Ասում էի՝ ցավներդ տանեմ, ախր երկիրը Ֆեյսբուքով չեն կառավարում, ախր ամեն ինչ Ֆեյսբուքով չի սկսում ու վերջանում։ Հարազատներ ջան, ինձ հանգիստ թողեք, ես դրա համար չեմ էստեղ եկել, ես գործով եմ զբաղված։ Կարճ ասած՝ մերժում էի նման բոլոր առաջարկները։ Բայց սա դեռ ծաղիկներն էին։ Հետո սկսեցին տարատեսակ պաշտոնատար անձինք զանգել և իրենց մերձավորների համար արտոնություններ խնդրել՝ էս ծաղիկի «բուդկեն» էստեղ դնենք, էն շինթույլտվությունը տանք։
Բնականաբար, բոլոր դեպքերում ստացել եմ նույն պատասխանը. քանի ես էստեղ եմ, ամեն ինչ արվելու է օրենքի ու օրինակության շրջանակում և բոլորը հավասար են օրենքի առաջ», - ասաց Հայկ Մարությանը։
Քաղաքապետի խոսքով՝ նշածը շատ տհաճ ազդակ է եղել իր համար, որովհետև ինքն այդպիսի զանգերի թիմին միանալիս չէր սպասել։
«Այդտեղ սկսեց ի հայտ գալ իմ և ՔՊ-ի միջև աշխարհայացքների խզումը», - ասաց քաղաքապետը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչի համար են նախատեսված աղմուկային շերտերը. ոստիկանությունը պարզաբանում է
Ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու, ճանապարհատրանսպորտային պատահարները կանխելու, ինչպես և եր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ-ում 11-ամյա տղային մահացած են գտել․ երեխան տեսագրվել է ողբերգությունից առաջ
Մոսկվայի մարզի դատախազությունը տեսանյութ է հրապարակել, որում պատկերված է 11-ամյա տղան, որին ավելի վաղ հայտնաբերել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չպետք է գերի ընկներ, որ գային, քեզ բռնաբարեի՞ն․ Գագիկ Մելքոնյանը՝ լրագրողին
Այսօր լրագրողների հետ զրույցում ՔՊ պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավագանու անդամը նիստի ժամանակ քնել էր, գործընկերը արթնացրեց նրան
Երեւանի ավագանի նիստի ժամանակ, երբ ելույթ էր ունենում ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը, կողքին քնած...