ՌԴ-ում կվերանա տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննությունը

Պետդուման օրենք է ընդունել 2022 թվականից անձնական տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննությունը վերացնելու մասին։

.

Օրինագիծը նախատեսում է տեխզննումից ազատել ավտոմեքենաները և մոտոցիկլետները, որոնք քաղաքացիների կողմից օգտագործվում են բացառապես անձնական նպատակներով։

Տեխնիկական զննումը կմնա պարտադիր տաքսիների և ուղևորներ տեղափոխող տրանսպորտային միջոցների, ինչպես նաև անձնական տրանսպորտային միջոցների համար, որոնք օգտագործվում են բիզնես նպատակներով։

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Անձնական ավտոտրանսպորտի տեխնիկական զննության վերացման մասին օրենքը ներառվել է Դաշնության խորհրդի դեկտեմբերի 24-ի նիստի օրակարգում։

Իր հերթին Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն ասել է, որ Ռուսաստանում պարտադիր տեխնիկական զննության վերացման մասին օրինագիծը կարևոր է մինչև տարեվերջ ընդունել։

 

Նա նշել է, որ այս որոշումը կանդրադառնա մոտ 50 մլն տրանսպորտային միջոցների վրա։

Քաղաքականություն