Հասարակություն

Ինչպես բաշխվեցին ձայները. մանրամասներ քվեարկությունից

Ինչպես բաշխվեցին ձայները. մանրամասներ քվեարկությունից

Երևան քաղաքի ավագանին 44 կողմ ձայներով անվստահություն հայտնեց քաղաքապետ Հայկ Մարությանին։ Դեմ էր ավագանու 10 անդամ։ Ավագանու 60 անդամից քվեարկությանն է մասնակցել 57-ը, երեքին քվեարկությունը անվավեր է ճանաչվել։

 

Ընդդիմության անդամներից 6-ը հայտարարել էր՝ միանում են քաղաքապետին անվստահություն հայտնելու նախագծին։ Նրանցից 5-ը՝ ԲՀԿ-ից է, մեկը՝ Անի Խաչատրյանը, «Լույս» խմբակցությունից։ Ստացվում է՝ Հայկ Մարությանին դեմ է քվեարկել Ավագանու «Իմ քայլը» խմբակցության 38 անդամ։ Քաղաքապետին պաշտոնանկ անելու համար անհրաժեշտ էր 33 քվե։

 

Հիշեցնենք, որ Հայկ Մարությանի դեմ արշավը սկսվել է Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակում» դեկտեմբերի 12-ին հրապարակված հոդվածից հետո, որտեղ նրան մեղադրել էին ընդդիմության հետ համագործակցելու մեջ։ Դրանից հետո իշխող ուժը անվստահություն հայտնելու գործընթաց սկսեց Մարությանի դեմ։

Դեկտեմբերի 17-ին «Իմ քայլը» խմբակցությունը մուտքագրել էր քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագիծը։

Հավաքվել էր 44 ստորագրություն, որից 39-ը «Իմ քայլը» խմբակցության անդամներինն էր։ Այսօր հրավիրվեց Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ, և օրակարգում մեկ հարց էր՝ «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը։

 

Լուսանակարը` Photolure-ի

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250