Աղբահանության հիմնարկում 2 տարի պրեմիա էին լափում, ինչի՞ չէիք բռնում. Արմեն Գալջյանը` Մարությանին

Մեկ տարի առաջ նոյեմբերին մարդիկ Երեւանում շենքեր էին գրավում, ԱԺ նախագահին էին փորձում սպանել, այսինքն հակահեղափոխություն էր, որտե՞ղ էր այդ ժամանակ Երեւանի  հեղափոխական քաղաքապետը. Աշխատասենյակում դիմակով փակվա՞ծ, թե՞ կուսակցությունից դուրս գալու դիմում գրելով էր զբաղված: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանը:

 

«Հեղափոխության արժեք» բառն անընդհտ օգտագործելով հեղափոխության րժեքի պահպանող չեն դառնում: Կոռուպցիայից է խոսվում և որ գաղտնի պաևրգեւավճարներ են տրվել: Գաղտնի, ոչ գաղտնի, ի՞նչ կապ ունի: Եթե պարգեւավճարը կոռուպցիա է, չտայիք այդ պարգեւավճարը, 2 տարի տվել եք:

Կամ որ խոսվում է հողերի, տարածքների հետ կապված պաշտոնյաների կողմից զանգերի մասին, պետք է անուններ տրվեն, ասելով չի: Երեք տարի ասեիք մեզ, մենք էլ միջոցներ ձեռնարկեինք: Կամ եթե այդ տրամաբանությամբ գնանք, այս շենքում էլ մարդիկ են աշխատում, որոնք մերձավոր կապեր ունեն պարոն Մարությանի հետ:

Պրեմիաներից ենք խոսում, աղբահանության հիմնարկում երկու տարի է՝ պրեմիա են լափում, ինչի՞ չէիք բռնում, մինչեւ ես փաստերը չբերեցի, ոչ մի ընթացք չստացավ»,-ասաց նա:

Գալջյանը նաեւ ասաց, որ ուրախ է, որ Հայկ Մարությանը վերջապես քաղաքական հայտ ներկայացրեց. «Իմ կարծիքով դա ձախողված հայտ էր, եւ երեւի սկիզբն ու ավարտը միաժամանակ կարող է լինել»:

Քաղաքականություն