ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բնակիչներն ապշել են. Եգիպտոսում ձյուն է տեղացել

 Միջերկրական ծովի ափին գտնվող եգիպտական Ալեքսանդրիայի փողոցներում ձյուն է տեղացել։ Եգիպտոսը հայտնվել է հզոր եվրոպական ցիկլոնի հարվածի տակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

 

Ցիկլոնի հետևանքով երկրի հյուսիսում տեղատարափ անձրևներ են, իսկ կենտրոնական մասում` ավազե փոթորիկներ: Սինայի թերակղզու կենտրոնում գտնվող Սուրբ Եկատերինայի վանքի շրջանում գիշերը ջերմաստիճանը հասել է -2-ի:

Ալեքսանդրիայի բնակիչներն ապշել են` առավոտյան տեսնելով քաղաքի ձյունածածկ փողոցները։ Որոշ ժամանակ անց քաղաքում ձյունը հալվել է և հեղեղել փողոցները։ Տեղատարափ անձրևների ու ձնհալի պատճառով Ալեքսանդրիայի երթևեկությունը դժվարացել էր:

 

Եգիպտոսի օդերևութաբանության գլխավոր վարչության կանխատեսմամբ՝ վատ եղանակը կպահպանվի առնվազն մեկ օր:

Քաղաքականություն