Հասարակություն

Մարությանի որոշումներով մի քանի դպրոցների տնօրեններ ազատվել են աշխատանքից

Մարությանի որոշումներով մի քանի դպրոցների տնօրեններ ազատվել են աշխատանքից

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշումներով մի քանի դպրոցներում տնօրեններ են ազատվել աշխատանքից։ Այդ մասին Իրավաբան.net-ը տեղեկացել է քաղաքապետարանից
 

Արամ Սաֆարյանին՝ 2021 թվականի դեկտեմբերի 16-ից ազատել «Երևանի հ.171 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2016թ. դեկտեմբերի 15-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:


 

Գարեգին Ներսեսյանին՝ 2021 թվականի դեկտեմբերի 16-ից ազատել «Երևանի Գագիկ Ստեփանյանի անվան հ.135 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2016թ. դեկտեմբերի 15-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:


 

Վիկտորիա Ռուխկյանին՝ 2021 թվականի դեկտեմբերի 17-ից ազատել «Երևանի Վ.Մայակովսկու անվան հ.7 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2016թ. դեկտեմբերի 16-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:


 

Անուշ Աբելյանին՝ 2021 թվականի դեկտեմբերի 22-ից ազատել «Երևանի Դավիթ Սարապյանի անվան հ.100 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2016թ. դեկտեմբերի 21-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:


 

Վյաչիսլավ Ղևոնդյանին՝ 2021 թվականի դեկտեմբերի 27-ից ազատել «Երևանի հ.187 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2016թ. դեկտեմբերի 26-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250