
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիները շահագործման են հանձնել նոր անցակետի շենքը

Ադրբեջանցիները նոր անցակետի շենք են շահագործման հանձնել Գորիս-Կապան ավտոճանապարհին: Այս մասին գրում է Теrt.am-ը:
Ադրբեջանական լրատվականների հաղորդմամբ, անցակետը տեղակայված է Կուբաթլուի շրջանի Էլվազլի (Որոտան) գյուղի տարածքում, որտեղ համատեղ գործունեություն են ծավալելու Պետական սահմանապահ ծառայության և Պետական մաքսային հանձնաժողովի աշխատակիցները:
Նշվում է, որ նրանք իրականացնելու ենք անձանց, տրանսպորտային միջոցների և փոխադրվող ուղեբեռի գրանցում: