«Ծերության դեմ» պատվաստանյութ է ստեղծվել․ Ճապոնիա

Ճապոնիայում «ծերության դեմ» պատվաստանյութ են ստեղծել, որը կարող է օգտագործվել տարիքային հիվանդությունների, այդ թվում՝ Ալցհեյմերի հիվանդության բուժման համար։ Մշակման մասին տեղեկությունը հրապարակել է Ձյունտենդոյի համալսարանը (Ճապոնիա)։ Աշխատությունը հրապարակվել է նաեւ Nature Aging գիտական ​​ամսագրում։

 

Գիտնականների մշակումն ուղղված է օրգանիզմը ծերացող բջիջներից ազատելուն, որպեսզի մարդը դադարի վախենալ ծերությունից եւ կարողանա խուսափել տարիքային որոշ խնդիրներից։ Պատվաստանյութն այնպես է փոխում ծերացող բջիջները, որ իմունային համակարգը գտնում է դրանք եւ հեռացնում։ 

 

Մասնագետները նույնականացրել են սպիտակուցը, որն արտադրվում է ծերացող բջիջներում, բայց ոչ առողջ եւ ակտիվ բջիջներում: Այս սպիտակուցի ամինաթթուների հիման վրա ստեղծվել է պատվաստանյութ, որի կիրառման ժամանակ օրգանիզմը արտադրում է հակամարմիններ, որոնք կապվում են միայն ծերացող բջիջների հետ։ Իսկ իմունային համակարգն, իր հերթին, ուղարկում է լեյկոցիտներ՝ ոչնչացնելու «նշված» ծերացող բջիջները։

Գիտնականները հաջողությամբ փորձարկել են պատվաստանյութը փորձարարական մկների վրա:

 

Ինչպես պարզվել է, այս մշակումը կարող է մեծացնել կյանքի տեւողությունը, ինչպես նաեւ նվազեցնել ծերացման հետ կապված հիվանդությունների նշանները։

Քաղաքականություն

Պատահարներ