Ինձ դրդում է հանցագործության... Աշոտ-Երկաթ Մինասյանին կալանավորելու մասին որոշումը 16 օր է չի տրամադրվել. Միհրան Պողոսյան

Փաստաբան Միհրան Պողոսյանի ֆեյսբուքյան գրառում է արել. 

 

 «Հանցագործությունից կամովին հրաժարման հայտարարություն: Նյարդերի գերլարում է անհրաժեշտ, որպեսզի չտրվեմ էմոցիաներին ու հանցագործ չդառնամ, քանի որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում աշխատող մարդ կա, որ ինձ դրդում է ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածով նախատեսված արարք /ծանր վիրավորանք հասցնելը/ կատարեմ… Աշոտ-Երկաթ Մինասյանին կալանավորելու մասին որոշումը 16 օր է չի տրամադրվում պաշտպանության կողմին… 

 

Հիշեցնեմ, որ ՀՀ Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ Կալանավորվածներին պահելու վայրերում անձին պահելու հիմքը Քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան կայացված դատարանի որոշումն է` կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին: Առանց սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված հիմքերի ձերբակալվածներին պահելու վայրերում կամ կալանավորվածներին պահելու վայրերում անձին ընդունելն ու պահելն արգելվում է: Ինձ էնպես հետաքրքիր է, թե «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ն ինչի՞ հիման վրա է ընդունել ու պահում Աշոտ Մինասյանին…»:

Քաղաքականություն

Պատահարներ