Ալեն Սիմոնյանը միջանցքով անցնելիս տեսել է օպերատորներին աթոռներին նստած, լուսանկարել ու գնացել. աթոռները հավաքել են․ ահազանգ

Ազգային Ժողովում հավատարմագրված լրագրողները ֆեյսբուքյան իրենց էջերում ահազանգում են՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրամայել է հավաքել լրագրողների աթոռները։

Լրագրողները գրում են՝ «Լրագրողներին զրկեցին նաև նստելու իրավունքից։ Սիմոնյանի հրամանով ԱԺ֊ի՝ լրագրողների համար նախատեսված աթոռները հանեցին տարան», «Ազգային ժողովում հասել ենք էն աբսուրդ վիճակին, որ Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը միջանցքով անցնելիս տեսել է օպերատորներին աթոռներին նստած, հետ է դարձել, լուսանկարել ու գնացել»։

ArmDaily.am-ը կապ Է հաստատել Ալեն Սիմոնյանի խոսնակ Ծովինար Խաչատրյանի հետ՝ պարզելու, թե ինչու են հավաքվել լրագրողների աթոռները։

«Ոչ քաղաքավարի, ոչ գործնական ձևով են նստած եղել օպերատորները։ Այդ պատճառով աթոռները հավաքվել են։ Օպերատորները քիչ առաջ հանդիպել են Ալեն Սիմոնյանի հետ ներողություն են խնդրել ոչ պատշաճ նստելաձևի համար։ Այս պահին նիստ է ընթանում, որևէ բան չեմ կարող ասել աթոռների ճակատագրի մասին»,-ArmDaily.am-ի հետ զրույցում ասել է Խաչատրյանը։

 

Քաղաքականություն

Պատահարներ