«4 կմ հատվածը 2 օր է չենք կարողանում անցնել». քաղաքացին ահազանգում է` Բագրատաշեն-Սադախլո անցակետում կուտակումներ են

 Аuroranews-ը ահազանգ է ստացել, որ Բագրատաշեն-Սադախլո անցակետում բեռնատարների կուտակումներ են: 

 

«Մենք Վրաստանում ենք, Սադախլո գյուղի վերջնամասում, մոտ 4կմ չհասած Հայաստանի անցակետ: Այս 4 կմ-ն մենք արդեն 2 օր  է չենք կարողանում անցնել: Վրաստանի սահմանապահ աշխատողներն էլ են բողոքում: Ասում են, որ մեր էստեղ մնալը իրենց էլ «ձեռ չի տալիս», քանի որ կեղտոտում ենք ու խաթարում բնականոն  երթևեկությունը»: 

 

Аuroranews-ը կապ հաստատեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետ, հասկանալու` ինչ է կատարվում Բագրատաշեն-Սադախլո սահմանային անցակետում և ինչով են պայմանավորված բեռնատարների կուտակումները:

 

ՊԵԿ-ից ի պատասխան նծեցին` Բագրատաշեն մաքսային անցակետը աշխատում է 24ժամյա ռեժիմով,անհարգի ձգձգման որևէ խնդիր չկա։ Տարեվերջին տրանսպորտային միջոցների հոսքը կրկնապատկվել է։ Մաքսային ծառայությունը սահմանված կարգով իրականացնում է մաքսային ձևակերպումների ընթացակարգը, արվում է հնարավորը` սահման հասած բեռնատարների բացթողումը արագ կազմակերպելու համար։

Քաղաքականություն

Պատահարներ