Ոստիկաններն ուժեղացված ռեժիմով ստուգումներ են իրականացնում. ArmDaily

ArmDaily.am-ին ահազանգ է ստացել, որ Զովունի-Եղվարդ ճանապարհին այս պահին ոստիկանությունն ուժեղացված ռեժիմով ստուգումներ է անում։ Բազմաթիվ ոստիկաններ ստուգում են մեքենաների բեռնախցիկները։

Ի դեպ, նկատենք, որ վերջին շրջանում նման ստուգումները պարբերաբար են լինում՝ քաղաք մտնող և դուրս եկող ճանապարհների վրա, որոնց վերաբերյալ ոստիկանությունը ստանդարտ բացատրություն է տալիս, որ ՃՈ-ն իրականացնում է ուժեղացված ծառայություն,որի նպատակը հասարակական կարգի պահպանություն, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովում, հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխում ու բացահայտումն է։ Նմանօրինակ հատուկ միջոցառումները պարբերական են։

 

Լրատվականը փորձել է կապ հաստատել ոստիկանության լրատվության բաժնի հետ՝ պարզելու, թե ինչ է կատարվում, սակայն զանգերը անպատասխան մնացին։

Քաղաքականություն