Նոյեմբերի 16-ին զոհված Դավիթը հետմահու պարգևատրվել է

Նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 26-ին նոր որոշում է ստորագրել, որում ասվում է.

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.

 

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Դավիթ Հելբերտի ԱՄԻՐՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»:

 

Հիշեցնենք, որ Դավիթ Ամիրյանը նոյեմբերի 16-ին  ծավալված մարտերում հայկական զոհերից է:

Քաղաքականություն