Գերիների հարազատներին տեղեկություն է հասել, թե մեծ թվով գերիներ պետք է գան. Նաիրա Զոհրաբյան
Ենթադրում եմ՝ կոմունիկացիաների ապաշրջափակման դիմաց առաջիկա օրերին հնարավոր է ռազմագերիներ վերադառնան: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նրա փոխանցմամբ՝ գերիների հարազատներին տեղեկություն է վերջերս հասել, թե երեկ ինքնաթիռ է մեկնել Բաքու և մինչև շաբաթվա վերջ մեծ թվով գերիներ պետք է գան։
«Ես նրանց ասացի, որ այդ տեղեկությունը ո՛չ կարող եմ հերքել, ո՛չ հաստատել, քանի որ նման տեղեկատվության չեմ տիրապետությամբ, բայց համադրելով փաստերը, որ Սոչիում հանդիպումից հետո Փաշինյանը, Ալիևը և Պուտինը հայտարարեցին, որ բավարարված են հանդիպումից, ես կարող եմ ենթադրել, որ կոմունիկացիաների ապաշրջափակման դիմաց առաջիկա օրերին հնարավոր է ռազմագերիներ վերադառնան, սա ընդամենը տրամաբանական եզրակացություն է, ոչ ավելին»,- ասել է Զոհրաբյանը և մանրամասնել, որ, հավանաբար, այս փուլով կվերադարձվեն նոյեմբերի 16-ին գերեվարված տղաները:
Նաիրա Զոհրաբյանը հստակեցրեց, որ Սյունիքում նոյեմբերի միջադեպից հետո այս պահին մենք 30 ռազմագերիների ունենք, նրանց թվում այն 24 տղաներն են, որոնք համարվում էին անհետ կորած։ Սոչիի հանդիպումից առաջ Ադրբեջանը երկու գերի էր վերադարձրել, նրանցից մեկը՝ Վանաձորից, որը ծնկից վիրավորված էր, իսկ մյուսը՝ քաղաքացիական անձ, որը որոշակի առողջական խնդիրներ ուներ և մոլորվել էր տեղանքում.
«Այս պահին ունենք 30 ռազմագերի, որոնք գերեվարվել են նոյեմբերի 16-ին, գումարած 44-օրյա պատերազմի ռազմագերիները, որոնք 40 չեն, ինչպես պնդում է Ադրբեջանը: Մեր տեղեկություններով և մի շարք փաստերի համադրմամբ՝ նրանց թիվն ավելի մեծ է, թե ի՞նչ է եղել մեր մնացած տղաների հետ, ի՞նչ վիճակում են, որևէ մեկը չի կարող ասել»,- ասել է զրուցակիցը:
Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ աննախադեպ երևույթ է, որ Ադրբեջանը հրաժարվում է գերիների վերաբերյալ տվյալները հստակեցնել.
«Ինձ ասացին, որ 40 տարի Եվրոպական դատարանի և նախարարների կոմիտեի պատմության մեջ նման դեպք չի եղել, որ Եվրոպական դատարանը, ձեռքի տակ ունենալով հսկայական փաստեր, չի կարողանում այս հարցը լուծել: Հայկական կողմն էլ ներկայացրել է անհերքելի ապացույցներ՝ մեր տղաների գերեվարման և խոշտանգման հետ կապված, այս բոլորը դատարանն ընդունել է ի գիտություն, սակայն ադրբեջանական կողմը համառորեն հրաժարվել է այդ տղաների հետ կապված որևէ տեղեկատվություն տրամադրել»,-ասաց նա:
Զոհրաբյանի կարծիքով՝ Ադրբեջանը Հայաստանից դեռևս ակնկալիքներ ունի, դրա համար էլ չի հստակեցնում գերիների մասին տվյալները։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ադրբեջանցի զինծառայողների կողմից դիտարկվում է նաևԿապան-Ճակատեն այլընտրաքային ճանապարհը. Արման Թաթոյան
Ադրբեջանական զինված ծառայողները կարողանում են դիտարկման ներքո պահել նաև Կապան-Ճակատեն այլընտրաքային ճանապարհը. բնակիչներ...
7 զինծառայողի հետ փախուստի է դիմել. Նոյեմբերի 16-ի դեպքերի գործով կալանավորվել է գումարտակի հրամանատարի պաշտոնակատարը
2021թ. նոյեմբերի 16-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների կողմից ՀՀ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի մար...
Ջերմուկում կտեղադրվի Շուշիում սպարապետ Վազգեն Սարգսյանի քանդակի կրկնօրինակը
Ջերմուկում կտեղադրվի ռազմական և քաղաքական գործիչ, սպարապետ Վազգեն Սարգսյանի քանդակը, որը կլինի Շուշիում տեղադրված քանդակ...
ՀՀ վերադարձած գերիներից 5-ին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձած 10 գերիից 5-ին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ Sputnik Արմենիայի&nb...