ԱՄՆ-ը շրջափակել է Ռուսաստանը ռազմակայաններով և հիստերիա է հրահրել նրա սահմանների մոտ. Լավրով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Գորչակովի անվան հանրային դիվանագիտության հիմնադրամի «Երկխոսություն ապագայի համար» ամենամյա գիտակրթական ծրագրի մասնակիցների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները շրջափակել է Ռուսաստանի Դաշնությունը իր ռազմակայաններով և անընդհատ հիստերիա է հրահրում ռուսական սահմանների երկայնքով։
Նա հավելել է, որ ռուսական կողմը պատրաստ է փոխզիջումների և բազմիցս ապացուցել է, որ պատրաստ է բանակցել։
«Մեզ մեղադրում են Ռուսաստանի զինված ուժերի կողմից իրենց ինքնիշխան տարածքում վարժանքների համար, այն երկրները, որոնք հսկայական քանակությամբ զորքեր և զինտեխնիկա են բերում մեր սահմաններ արտերկրից»,- նկատել է դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։
Լավրովի խոսքով՝ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները APR-ում բացահայտ առճակատման սխեմաներ են ներմուծում, որոնք ուղղված են այլ երկրներին զսպելուն։
Հիշեցնենք, որ Ավստրալիան, Միացյալ Թագավորությունը և Միացյալ Նահանգները սեպտեմբերի 15-ին հայտարարեցին անվտանգության նոր գործընկերության՝ AUKUS-ի մասին: Համաձայնագրի շրջանակներում Ավստրալիան, մասնավորապես, նախատեսում է ամերիկյան տեխնոլոգիաների կիրառմամբ առնվազն ութ միջուկային սուզանավ կառուցել, ինչպես նաև իր զինված ուժերը վերազինել ամերիկյան թեւավոր հրթիռներով։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը դրական է գնահատել Աշոտ Մինասյանի ձերբակալությունը Հայաստանում. Zham.am
Zham.am-ը գրում է. «Ամիսներ առաջ, երբ իշխանությունները փորձում էին ձերբակալել Աշոտ Մինասյանին, բայց դա նրանց չէր հաջողվո...
«Ուկրաինայի արևելքում «քիմիական բաղադրիչների» կիրառմամբ սադրանքներ են նախապատրաստվում»․ Սերգեյ Շոյգու
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ նախարարության կոլեգիայի նիստում ասել է, որ Ուկրա...
«Ռուսաստանը թույլ չի տա ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքների տեղակայումը Ուկրաինայում և Վրաստանում»․ Կոնստանտին Գավրիլով
Վիեննայի բանակցություններում ռազմական անվտանգության հարցերով ռուսական պատվիրակության ղեկավար Կոնստանտին Գավրիլովը...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Սոչիի հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարություն է ստորագրվել. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Սոչիի հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարություն է ստորագրվել:[9de32cbd44...