
Իրանի և Ադրբեջանի նախագահները հանդիպում կունենան

Իրանի և Ադրբեջանի նախագահները հաջորդ շաբաթ կարող են հանդիպել՝ Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն.
«Շուտով հանդիպումներ կլինեն Իրանի և Ադրբեջանի տարբեր պաշտոնյաների միջև, այդ թվում՝ հաջորդ շաբաթ ԵՀԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի և Ադրբեջանի իր գործընկեր Իլհամ Ալիևի հանդիպումը»,-ասել է Իրանի ԱԳՆ խոսնակը: