Անհերքելի փաստեր առողջապահության նախարարի՝ ուղղաթիռով վոյաժների մասով. ArmLur
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է մամուլի հրապարակումը կապված առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մասով:
Հիշեցնեք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մարզային իր գործուղումներն իրականացնում է ուղղաթիռով՝ Սանավիացիայով, բնականաբար՝ պետբյուջեի հաշվին: Այս մասին նախարարը խոստովանել է լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցի ժամանակ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երկու մարզ՝ Սյունիք եւ Տավուշ, նախարարի այցելությունները իրականացվել են Սանավիացիայի ուղղաթիռով, եւ այցելությունները մեր երկրի բյուջեի վրա արժեցել են տարբեր հաշվարկներով մոտ 2 մլն դրամ: Ի դեպ օրերս առողջապահության նախարարությունը պաշտոնապես հասատել էր, որ նախարար Ավանեսյանը երկու անգամ օգտվել է սանավիացիայի ծառայություններից եւ մեկնել է Տավուշ ու Սյունիքի մարզեր:
Սակայն սա դեռ ամենը չէ, կան անհերքելի փաստեր, որ դատախազությունը պետք է ուշադրություն դարձնի այս հանգամանքների վրա եւ անհապաղ քրեական գործ հարուցի նախարարի գործողությունների մասով:
Խոսենք փաստերով
ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը դեռես երկու տարի առաջ մանրամասն ներկայացրել էր, թե ինչ իրավիճակներում կարող են քաղաքացիներն օգտվել սանավիացիայի ծառայություններից:
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն հերքում է Սև լճի տարածքում հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև ծեծկռտուքի լուրը
Ադրբեջանական որոշ տելեգրամ ալիքների կողմից շրջանառության մեջ դրված լուրը, թե իբր ՀՀ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում ծեծկ...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց
Նոյեմբերի 17-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր տեղակայված հայկական դիրքերի վրա նախոր...
Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց. պաշտոնական
Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց։Նրան կփոխարինի փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։
Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հարգելի՛ հայրենակիցներԱդրբեջանա-արցախյան հակամարտության...