Օրվա լրահոս

«Տաթևով անցնող նոր ճանապարհն այլընտրանք չէ, կցորդիչով բեռնատար մեքենաները ձմռանը չեն կարողանալու հանգիստ երթևեկել: Շուռնուխ, Որոտան, Բարձրավան գյուղերը Գորիս-Կապանին կապվում էին Որոտանի ճանապարհով, իսկ նոր ճանապարհը անտառածածկ տարածքով է լինելու, որը վտանգավոր և անհարմար է գյուղացիների համար, պետք է հաշվի առնեին գյուղացիերի շահերը»,- այս մասին 24News-ին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:
 

«Պատերազմից հետո նախատեսված չի եղել Կովսականի, Սանասարի շրջանների հանձնումը, սակայն իշխանությունը հանձնել է: Մինչև դեկտեմբերի 17-ը Սյունիքի ինքնապաշտպանություն իրականացնող համայանքապետերը հետ չեն քաշվել, և ՊՆ-ին, ԳՇ-ին տեղեկացրել են, որ հետ քաշվելու դեպքում կորցնելու ենք ռազմավարական նշանակության բարձունքները, ճանապարհների և Սյունիքի անվտանգությունը հնարավոր չի լինի: Նրանց սկզբում ասել են՝ այո, մինչև վերջ պետք է կանգնել, սակայն ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հհարությունյանը վերջին պահին զանգել ասել է՝ եթե ուզում եք պաշտպանեք, իմացե՜ք, մենք ձեզ հետ չենք, այսինքն՝ ինքնապաշտպանություն կազմակերպող մարդկանց թողել են մենակ, քանի որ բանավոր պայմանավորվածություն ունեին, որ այդ հատվածները պետք է հանձնեին Ադրբեջանին»,-նշեց պատգամավորը:

Վերջին նորություններ