ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Այս տեսանյութը հրապարակում եմ առաջին անգամ». Ռուբեն Մխիթարյան
Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս տեսանյութը հրապարակում եմ առաջին անգամ: Այն չեն տեսել նույնիսկ տեսանյութի մասնակիցները: 2013 թվականին «Հայաստանի ձայնը» նախագծի 2-րդ եթերաշրջանի «Կույր լսումներ» փուլի նկարահանումների վերջին՝ 5-րդ օրն էր: Բոլորս հոգնել էինք և նկարահանումները ընթանում էին շատ ծանր: Ես այդ ժամանակ «Արմենիա TV»-ի գլխավոր պրոդյուսերն էի: Նախագծի գլխավոր ռեժիսոր՝ Հրաչ Քեշիշյանի հետ քննարկում էինք անցած մասնակիցների ձայնային տվյալները և հնարավորությունները ու վստահ պնդում էինք, որ «կույր լսումներում» շատ բան կախված է, թե ինչ երգ ես ընտրում և ձայնի ինչ տեմբրով ես կատարում: Խոսակցությանը միացավ նախագծի երաժշտական պրոդյուսեր Իրինա Վարդանյանը, որը այդքան էլ համաձայն չէր մեր հետ և Հրաչի ներկայությամբ մենք գռազ եկանք իրար հետ, որ եթե ես դուրս գամ և երգեմ՝ մարզիչների գոնե կեսը պտտվելու են՝ առանց իմանալու, թե ով է երգում...
Հայկո ջան, դու այնպես արեցիր, որը բոլորդ շրջվեցիք... Միքայել Պողոսյանի կոճակը վերջում դու սեղմեցիր...
Դու ինձ ծափահարում էիր այդ օրը... Ես քեզ ծափահարել ու ծափահարելու եմ ՄԻՇՏ... Բարի ու բոլորի հաջողություններով ուրախացող, ջիգյարով տղա, ղայդով տղա... Բարով մնաս...»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է թշնամու դիպուկահարը սպանել դաշտում աշխատող հողագործին. նոր մանրամասներ
Արցախի լրատվամիջոցները այսօր ավելի մանրամասն՝ տեսանյութի միջոցով, ներկայացնում են երեկ տեղի ունեցած ողբերգական դեպ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կանարյան կղզիներում տեղի ունեցած հրաբուխն Իսպանիայի տարածքը մեծացրել է ֆուտբոլային 25 դաշտի չափով
Կանարյան կղզիներում ժայթքած Cumbre Vieja -ի հրաբխային լավան երկու օր առաջ սկսել է հոսել օվկիանոս և ծածկել 25 ֆուտբոլային...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս սահմանապահների շների համար «վիփ» տներ՝ 500.000 դրամ արժողությամբ, իսկ մեր զինվորներին՝ հին ավտոբուսներ
Զանգեզուր TV-ին հրապարակել է տեսանյութ, որտեղ Տեղի բնակիչը պատմում է, որ հայ զինվորը մնում է հին ավտոբուսում, իսկ ռուսնե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ջահերով երթ դեպի Եռաբլուր
Այսօր Արցախյան 44–օրյա պատերազմի տարելիցի նախօրեին Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակից մեկնարկել է ջահերով լուռ երթ՝ դեպի Ե...