Մարդկանց հիվանդության պատմությունը անգամ չեն ուսումնասիրում․ պարտադիր պատվաստման դեմ բողոքող քաղաքացի
Առողջապահության նախարարության դիմաց բողոքի ակցիա է։ Քաղաքացիները առողջապահության նախարարից պահանջում են անվավեր ճանաչել հրամանը, ըստ որի հոկտեմբերի 1-ին բոլոր աշխատակիցները կամ պետք է պատվաստվեն կորոնավիրուսի դեմ, կամ ամսական երկու անգամ ՊՇՌ թեստ հանձնեն:
«Օրինակ սովորական ասպիրինից մեկ տարի ստամոքսի ցավ ունեի, բա այս անհասկանալի քիմիական չփորձարկված լուծույթը ինչ կանի։ Քի՞չ ենք մենք զոհեր տվել։ Ես ինքս վարակվել եմ Քովիդով, ո՞վ իրավունք ունի ինձ պարտադրի պատվաստվել։ Հայաստանում կա՞ լաբորատորյա, որ ստուգի՝ ինչից է բաղկացած պատվաստանյութը։ Մարդկանց հիվանդության պատմությունը չեն հետազոտում, առողջական վիճակը չեն ուսումնասիրում՝ գնացեք կռոլիկի պես պատվաստվեք ու ոչ ոք պատասխանատվություն չի կրում արտադրած դեղամիջոցների համար»,- հայտնեց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։
ՊՇՌ թեստ հանձնելու վերաբերյան հարցին քաղաքացիներն ասացին, որ դա մարդկանց ձեռք առբելու ևս մեկ հարմար տարբերակ է։
«Եթե ես պատվաստվում եմ, ինչ երաշխիք կա, որ բացասականի դեպքում հաջորդ օրը մետրոյում կամ տրանսպորտում չեմ հիվանդանա։ Կապիկություն եմ համարում, անտրամաբանական է՝ փող աշխատելու ձև է»,- ասաց նա։
Նմանատիպ հոդվածներ
Հակառակորդը սադրանքի է դիմել Գեղարքունիքի ուղղությամբ. կա վիրավոր
Այսօր` սեպտեմբերի 28–ի առավոտյան ադրբեջանական կողմը սադրանքի է դիմել Գեղարքունիքի ուղղությամբ։ NEWS.am-ի տեղեկություններ...
ՊՆ-ն՝ վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակի մասին
Սեպտեմբերի 28-ին, ժամը 11։30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Կութ գյուղի մարտ...
Խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Դավիթ Տոնոյանը․ ԱԱԾ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի...
Հայտնի է, թե որքան կտուգանվեն քաղաքացիները հոկտեմբերի 1-ից
Հայաստանում հոկտեմբերի 1-ից պահանջ է դրված՝ կամ պատվաստվել, կամ 14 օրը մեկ թեստավորում անցնել։Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ...