Ո՞ւմ շահն է սպասարկում այսօրվա կառավարությունը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է վճիռ, որով դեռեւս 2008 թվականին «Դարեսկիզբ» ՍՊԸ («Հայկական ժամանակ» օրաթերթ) անունից ներկայացված գանգատը՝ ընդդեմ ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Քոչարյանի 2008 թվականի մարտի 1-ի հրամանագրի, բավարարվել է: ՄԻԵԴ-ը այս գործով գտել է, որ հրամանագրով խախտվել է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 10-րդ հոդվածը, դիմողի նկատմամբ խախտվել է նաեւ 6-րդ հոդվածը. ներպետական դատարանները եղել են անհասանելի: Ասել է թե՝ «Հայկական ժամանակ» օրաթերթը հաղթել է ՀՀ կառավարությանը:
Եւ այս իրավիճակում հետաքրքիր է այն, որ, փաստորեն, երեք տարի կառավարության ղեկավար է Նիկոլ Փաշինյանը՝ մարդ, որը «Հայկական Ժամանակ» օրաթերթի սեփականատերն է: Եվ հարց է առաջանում՝ արդյոք երեք տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը «Հայկական Ժամանակ»-ի շահերն է սպասարկել, թե Եվրադատարան ներկայացրել է կառավարության առարկությունները կամ, որ նույն է, ՀՀ դիրքորոշումն ու շահերը:
Չէ՞ որ ի վերջո հենց կառավարության դեմ էր հայց ուղղված, եւ տրամաբանությունը հուշում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է կառավարության շահերը սպասարկի, այլ ոչ թե օրաթերթի: Արդյոք կառավարությունը ՀԺ-ի հայցի առիթով հակափաստարկներ ներկայացրել է Եվրադատարանին, որպեսզի դատարանում հայցը մերժվեր: Հարց է, որի պատասխանը «Ժողովուրդ» օրաթերթին դեռ չի հաջողվել պարզաբանել:
Հավելենք, որ դիմումատուն՝ «Հայկական ժամանակ» -ի սեփականատեր Նիկոլ Փաշինյանը, եվրավճռով ՀՀ կառավարությունից կստանա 9000 եվրո՝ որպես բարոյական վնասի հատուցում, որ պատճառվել է Քոչարյանի օրոք»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Տոնոյանին ձերբակալել են․ նոր մասնրամասներ
Քիչ առաջ լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ այս պահին խուզարկություն է ընթանում պաշտպանության նախկին նախարար Դա...
Վիզաների սև շուկա է հայտնվել․ աֆղանները վճարում են 200-300 դոլար
Աֆղանստանում արտասահմանյան վիզաների սեւ շուկա է հայտնվել։Ինչպես հայտնում է lenta.ru-ը, Քաբուլի բնակիչ Մոհամադ Հարունը պա...
Դավիթ Տոնոյանը կալանավորվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է Պաշտպանության նախկին նախարար (2018-2020թթ.) Դավիթ Տոնոյանի նկատմ...