ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԱԾ–ն ծաղրում է. Թագուհի Թովմասյանը՝ քաղաքացիների մոլորվելու մասին
Որքան էլ փորձեն աչք փակել այդ ամենի վրա կամ դարձնել սովորական երևույթ, միեւնույնն է՝ սահմանամերձ գյուղերում կյանքը շարունակում է մնալ ոչ անվտանգ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:
«Մարդիկ ուղղակի անվտանգ միջավայր են ուզում, որը մենք չունենք։ Բացի կրակոցներից, Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում տեսել ենք, որ թշնամին անիվներն այրել ու գլորել է դեպի մեր կողմ, որի արդյունքում այրվել են խոտհարքներ։ Ստացվում է, որ մարդիկ անասուն չունեն, քանի որ թշնամին դրանք գողացել է, հիմա էլ խոտ չունեն, դրա համար որևէ փոխհատուցում չկա, ես բազմաթիվ նամակներ եմ ուղարկել, դրա մասին բարձրաձայնել, հարց ուղղել Նիկոլ Փաշինյանին, սակայն որևէ ուղիղ պատասխան չեմ ստացել»,- ասաց պատգամավորը:
Թովմասյանի դիտարկմամբ՝ Գորիս-Կապան միջպետական ճանապարհին այլընտրանք ապահովելը խոցելի հարց է, քանի որ հայտնի չէ, թե միջազգային ինչիրավակարգավորմամբ կամ, գուցե, բանավոր պայմանավորվածությունների հիման վրա է ադրբեջանական զինուժը վերահսկողություն սահմանել այդ հատվածում:
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Նիկո՛լ, Սերժի ու Քոչարյանի հետ պատասխան ես տալու անկախությունը ծախելու համար». միջադեպ՝ Եռաբլուրում
Այսօր Եռաբլուրի պանթեոն էին այցելել բարձրաստիճան պաշտոնյաները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Փաշինյանի այցելո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նախարարը պարգևավճարները համեմատեց արևի հետ՝ «ամեն օր ծագում ու մայր է մտնում»
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վարդան Դումանյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հաստատեց` սեպտ...
Տոնոյանին ձերբակալել են․ նոր մասնրամասներ
Քիչ առաջ լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ այս պահին խուզարկություն է ընթանում պաշտպանության նախկին նախարար Դա...