«Իրանը Ստեփանակերտը համարում է Հայաստանի մաս»․ նոր հիստերիա՝ ադրբեջանական լրատվականներում
Ադրբեջանում հերթկան հիստերիան է հասունացել։ Ադրբեջանական լրատվականներին զայրացրել է այն փաստը, որ Իրանը, բավականին ողջամտորեն, Ստեփանակերտը համարում է Հայաստանի մաս: Այս մասին գրում է infoteka24-ը։
«Իրանի պաշտոնական փաստաթղթում «Խանքենդին» նշված էր որպես Հայաստանի քաղաք:
Չնայած Իրանի իշխանությունների հերքումների, ձերբակալվել են իրանական համարանիշներով երկու բեռնատարներ, որոնք ապրանքներ էին փոխադրում Խանքենդի քաղաք՝ առանց Ադրբեջանի պաշտոնական թույլտվության: Կնքված փաստաթղթում Խանքենդին նշված է որպես Ստեփանակերտ և Հայաստանի քաղաք», - գրում է ադրբեջանական լրատվական աղբյուրը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին, Որոտան գյուղի մոտակայքում, Գորիս-Կապան ճանապարհահատվածում, անօրինական կերպով տեղադրված ոստիկանական կետում ադրբեջանական ոստիկանությունը բերման էր ենթարկել իրանցի երկու բեռնատարի վարորդի: Ամենայն հավանականությամբ, այս փաստաթուղթն առգրավվել է այս վարորդներից մեկից:
[c8f1a1cc4af873abfa9faa1e4dfb127e.png]
Նմանատիպ հոդվածներ
Մինչև հոկտեմբերի 15-ը աշխատողները կարող են առանց թեստավորվել գնալ աշխատանքի. իրավաբանը` օրենքի մասին
Հոկտեմբերի 1-ից հետո աշխատող քաղաքացիների կողմից, որպես պատվաստմանն այլընտրանք ներկայացվող 72-ժամյա վաղեմության ՊՇՌ բացա...
«Անուղղելի են սրանք»․ Գեղամ Մանուկյանը հրապարակել է որպես պարգևավճար իրեն փոխանցված «սիմվոլիկ» գումարի չափը
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Անուղղելի են սրանք։ Քիչ առաջ, ի շա...
Ադրբեջանը հաստատեց՝ ձերբակալվել են իրանցի վարորդները․ ինչում են մեղադրվում
Գորիս-Կապան ճանապարհին «Ադրբեջանի տարածք անօրինական մուտք գործելու համար» իրանցի վարորդները ձերբակալվել են։ Այս մասին հա...
«Այս պաստառն իմ անձնական նախաձեռնությունն է և կապ չունի կուսակցության հետ»․ հայտնի է, թե ով է հայտնի պաստառի հեղինակը
Պուտինի նկարով և «Հավերժ միասին» գրությամբ պաստառն իմ անձնական նախաձեռնությունն է և կապ չունի կուսակցության հետ։ Այս մաս...