Ինչու՞ են օգտագործում ադրբեջանական տեղանուններ․ Սեյրան Օհանյանը կասկածներ ունի
Այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը, անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից ադրբեջանական տեղանուններ կիրառելու դեպքին, ասաց․ «Ես կարծում եմ, որ դրա մեջ կարող է թաքնված պահ լինել․ այսինքն՝ իրենք ենթադրում են, որ այդ տարածքները սահմանազատումից և սահմանագծումից հետո անցնելու են ադրբեջանցիներին։ Թե ինչ իրավապայմանագրային հենքի վրա դա պետք է իրականացվի՝ ես չեմ հասկանում»։
Օհանյանը նկատեց, որ Հայաստանի իշխանությունը շարունակ կիրառում է ադրբեջանական տեղանուններ՝ հայկականի փոխարեն, մինչդեռ Ադրբեջանի իշխանությունը փորձում է հակական բնակավայրերը ադրբեջանական անուններով ներկայացնել։
Պատգամավորի խոսքով՝ սա հերթական ճնշումն է Ադրբեջանի ղեկավարության կողմից Հայաստանի ղեկավարության նկատմամբ, որը սպասելի էր պատերազմում կրած պարտությունից հետո։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը ՄԱԿ-ում խոսել է պատերազմի, ադրբեջանական ագրեսիայի մասին և հավելել՝ Հայաստանը պատրաստ է երկխոսության
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի իր ելույթում անդրադարձավ 44-օրյա պատեր...
Ռուսաստանից թուրքմենական նավթի մատակարարումները գրեթե 50%-ով կպակասեն
Թուրքիան, Ադրբեջանը և Թուրքմենստանը պայմանագիր են ստորագրել, ըստ որի ՝ 2021 թվականի հոկտեմբերից Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավ...
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան պատասխանը՝ Բաքվին
Ամերիկայի Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շարունակում է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամար...
Փաշինյանը՝ ադրբեջանցիների կողմից իրանցի վարորդներից գումար գանձելու մասին
Այսօր՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքելով Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբե...