
Սիրիայում հաջողվել է ազատել քրիստոնյա տղա երեխային, ում ամիսներ առաջ քոչվոր արաբներն առևանգել էին

Առևանգված քրիստոնյա երեխան ազատ է արձակվել Սիրիայում։ Այս մասին հայտնում է WarGonzo-ն։
Ամիր Ռաշիդը, որը մի քանի ամիս առաջ առևանգվել էր արաբ քոչվորների կողմից, ազատվել է ավազակների ձեռքից` ռուս ռազմական բանակցողների և Բոսրայի աշխարհազորայինների ներկայացուցիչների շնորհիվ:
Հանցագործները մի քանի ամիս գերության մեջ են պահել երեխային և խոշտանգել: Նրանք տղաայի համար պահանջում էին 20 հազար դոլար փրկագին:
Առևանգված տղան քրիստոնյա ընտանիքից է: Այժմ նա արդեն վերադարձվել է ծնողների մոտ: