Ադրբեջանի նախկին արտգործնախարարը դժգոհություն է հայտնել ռուս խաղաղապահների ծառայության կազմակերպման վերաբերյալ

Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովն առաջարկում է Լեռնային Ղարաբաղում «նեղել» ռուս խաղաղապահներին: Գրում է Փաստինֆոն։

 

Նրա խոսքով ՝ առաջին հերթին Ադրբեջանը պետք է հսկողության տակ վերցնի Բերձորը՝ Լաչինի միջանցքը։

«Խաղաղապահների խնդիրը Ղարաբաղում քաղաքացիական անձանց անվտանգության ապահովումն է։ Բայց չէ՞ որ նրանց ոչ ոք չի դիպչում, նրանց վրա չեն կրակում։ Խաղաղապահներին պետք է ասել, որ նրանք իրավիճակի վերահսկողությունն իրականացնեն իրենց դիրքերից, իսկ մեր սահմանները մենք կպաշտպանենք ինքներս»,- ասել է նախկին արտգործնախարարը։

Նշենք, որ այժմ Ադրբեջանի ոստիկանությունը Որոտանի մոտ ստուգում է իրանական պետհամարանիշներով բեռնատարները։ Հաջողության դեպքում Ադրբեջանը կփորձի արգելել հայկական բեռնատարների տեղաշարժը։

Քաղաքականություն