ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է աֆղան հեռուստամեկնաբանը լուրերն ընթերցում՝ «Թալիբանի» զինված գրոհայիններով շրջապատված
Բրիտանական Daily Mail պարբերականն ուշագրավ տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է աֆղան հեռուստամեկնաբանը տեքստ կարդում՝ շրջապատված լինելով «Թալիբանի» զինված գրոհայիններով:
Տեսանյութը եթեր է հեռարձակվել հեռուստատեսությամբ, երբ թալիբները գրոհել են խմբագրության շենքն ու պահանջել, որ հեռուստամեկնաբանը գովաբանի «Թալիբան» ծայրահեղական շարժմանը:
«Ահա թե ինչպիսի տեսք ունի քաղաքական բանավեճն Աֆղանստանի հեռուստատեսությամբ»,- գրել է BBC-ի թղթակիցներից մեկը՝ տեսանյութը հրապարակելով իր թվիթերյան էջում:
Նշվում է, որ մեկնաբանը խոսում է նախագահ Աշրաֆ Ղանիի կառավարության անկման մասին և հայտնում, որ «Իսլամական էմիրության» խոսքով՝ աֆղան ժողովուրդը չպետք է վախենա:
42 վայրկյան տևողությամբ հոլովակում, որը միլիոնից ավելի դիտում է ունեցել, պարզ երևում է՝ ինչպես է մեկնաբանը լուրերի վերնագրերը կարդում՝ զինված գրոհայինների հսկողության տակ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է քաղաքացին կոտրում Հաղարծինի «Երազանքների ծառը»
Քաղաքացին կոտրել է Հաղարծինի «Երազանքների ծառը»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԳՇ-ից կային հստակ պլաններ, որ պատերազմը մինչև գարուն շարունակվելու է. Արծրուն Հովհաննիսյան
Հ1 եթերում պահեստազորի գնդապետ Արծրուն Հովհաննիսյանը խոսել է պատերազմի պարտության պատճառներից։ Նա նշել է, որ ինքը հարսան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հաղարծինի ծառը կոտրող, տղայի պատասխանը հանրության արձագանքին
«Հաղարծին» վանական համալիրի տարածքում գտնվող հայտնի «Երազանքի ծառը» կոտրվել է։ Տեսանյութը ֆեյսբուքյան իր էջում հրապարակե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քարվաճառում պոկել են Ադրբեջանի տարբերանշանով ցուցանակն ու նետել
Համացանցում տեսանյութ է տարածվել, դատելով որից՝ ինչ-որ մեկը կոտրել է Քարվաճառում տեղադրված ադրբեջանցի Ասկերովի լուսանկար...