ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարդիկ ամեն գնով փորձում են փախչել Աֆղանստանից
«Թալիբան» շարժման կողմից երկրում իշխանությունը բռնազավթելուց հետո մարդիկ Աֆղանստանը լքելու վերջին փորձերն են անում։
Սոցցանցերում կադրեր են տարածվում, որոնցում երևում է` ինչպես են մարդիկ ամեն գնով օդանավակայանում փորձում ինքնաթիռ նստել։
Նրանք «գրոհում» են օդանավասանդուղքը` օդանավ բարձրանալու համար։ Աֆղանստանից մեկնելու այլ ճանապարհ չկա, քանի որ սահմանային բոլոր անցակետերը թալիբների վերահսկողության տակ են գտնվում։
Քաբուլի օդանավակայանը ՆԱՏՕ–ի ուժերի կողմից վերահսկվող միակ տեղն է մնացել։
Սոցցանցերում կադրեր են հայտնվել, որտեղ երևում են Քաբուլի օդանավակայանում մահացած մարդկանց մարմինները։ Տեղացի լրագրողները հայտնում են, որ այդ մարդիկ հնարավոր է` հրմշտոցի ժամանակ են մահացել։
Գիշերը կրակոցներ են հնչել։ Ամերիկյան կողմը հայտարարում է, որ իրենց զինվորականներն օդ են կրակել կարգուկանոն հաստատելու համար։
Աֆղանստանում իրավիճակը հատկապես սրվեց վերջին շաբաթների ընթացքում, երբ թալիբները հարձակվեցին խոշոր քաղաքների վրա։ Կիրակի օրը ԶԼՄ–ներն հայտնեցին, որ թալիբները վերահսկում են բոլոր սահմանային անցակետերը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սոթքում բնակիչները նկարահանել են անօդաչու սարք
Գեղարքունիքի բնակիչները ԱԹՍ են են նկատել Սոթքի օդային տարածքում։ Տելեգրամյան ալիքներում շրջանառվում է տեսանյութը՝ նշելով...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են մարդիկ վազում ինքնաթիռի հետևից, որպեսզի փախչեն երկրից
Առաջին տեսանյութում մարդիկ կյանքի գնով փորձում են լքել Աֆղանստանը, կախվելով ինքնաթիռից: Երկրորդ տեսանյութում, որում...
ՊՆ-ի հայտարարությունը. հակառակորդը ունի առնվազն մեկ զոհ. ի՞ նչ է կատարվել այսօր գիշերը
Օգոստոսի 16-ի գիշերը ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԳՇ-ից կային հստակ պլաններ, որ պատերազմը մինչև գարուն շարունակվելու է. Արծրուն Հովհաննիսյան
Հ1 եթերում պահեստազորի գնդապետ Արծրուն Հովհաննիսյանը խոսել է պատերազմի պարտության պատճառներից։ Նա նշել է, որ ինքը հարսան...