«ԶԻԼ» բեռնատարի գազաբալոնի լիցքավորման ժամանակ պայթյուն է տեղի ունեցել

Հուլիսի 28-ին, ժամը 09:24-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լուսաձոր գյուղի գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն։ 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել «ԶԻԼ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի գազաբալոնի լիցքավորման ժամանակ։ 

Ըստ նախնական տվյալների՝ կա մեկ տուժած։