
ՌԴ ՊՆ-ն Հայաստանին կոչ է արե՞լ դադարեցնել ռազմական բախումների սադրանքները․ ռուսական մամուլում սխաներ կա՞ն

Ռուսական առաջատար պարբերականներից մեկի այսօրվա հրապարակումը քննարկումներ տեղիք է տվել։ Lenta.ru պարբերականը գրում է, որ ՌԴ ՊՆ-ն Հայաստանին կոչ է արել դադարեցնել ռազմական բախումների սադրանքները։
Մասնավորապես, հրապարակման մեջ ասվում է.
«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Հայաստանին կոչ է արել դադարեցնել ռազմական բախումների սադրանքները և բանակցություններ սկսել սահմանների դելիմիտացիայի շուրջ։ Գերատեսչությունում հիշեցրել են, որ Հայաստանը պետք է նոր իրողություններ որդեգրի, հակառակ դեպքում Ադրբեջանը վճռական միջոցներ կձեռնարկի իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար:
Հոդվածի մեկ այլ մասում ասվում է.
Վրդովմունքը պայմանավորված է նրանով, որ տվյալ հաղորդագրությունը համապատասխանում է Ադրբեջանի ԱԳՆ այսօրվա հայտարարությանը։
Հուսով ենք, որ այս տեքստը հոդվածի հեղինակի անհեթեթ սխալն է, որը Ադրբեջանի ԱԳՆ-ն շփոթել է Ռուսաստանի ՊՆ-ի հետ։ Այդ դեպքում, խնդրում ենք ուղղել տեքստը, որպեսզի հետագա ավելորդ քննարկումները չառաջացնեն։ Իսկ եթե ՌԴ ՊՆ-ում իրոք նման արտահայտություն են թույլ տվել, ապա խնդրում ենք նշել, թե ով է դաշնակից պաշտպանական գերատեսչության աշխատակիցներից խաղում Բաքվի կանոններով։