
Արյան բանկի պաշարները բավարար են ազգաբնակչության կարիքները հոգալու համար․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն

Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը տեղեկացնում է, որ Արյան բանկի պաշարները բավարար են ազգաբնակչության կարիքները հոգալու համար։ Նման հայտարարությւոն է տարածել կենտրոնը ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարելով։
«Ինչպես միշտ, այնպես էլ այսօր ՀՀ ԱՆ «Պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն»-ի Արյան բանկի պաշարները բավարար են ազգաբնակչության կարիքները հոգալու համար։ Հարկ է նշել սակայն, որ կանոնավոր արյունատվությունը խրախուսվում է»,–նշված է գրառման մեջ։
Միաժամանակ, կենտրոնը հայտնում է, որ արյան փոխներարկում կարող է անհրաժեշտ լինել յուրաքանչյուրիս՝ ցանկացած պահի։