Ովքեր են նորանշանակ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանները՝ Կոլումբիայում, Բոլիվիայում և Կուբայում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կոլումբիայի Հանրապետությունում և Բոլիվիայի Բազմազգ Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին․

«Հիմք ընդունելով Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը. Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման ՀԱԿՈԲՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Կոլումբիայի Հանրապետությունում և Բոլիվիայի Բազմազգ Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Բրազիլիա)»:
 

ՀՀ նախագահը մեկ այլ հրամանագրով  Կուբայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակել

«Հիմք ընդունելով Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը. Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անահիտ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Կուբայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Օտտավա)»: