Արթուր Վանեցյանը նոր առաջարկ ունի

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը մտադիր է հանդես գալ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների շարքում Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելու առաջարկությամբ։ Վանեցյանն այս մասին հայտնել է Facebook–ի իր էջում։ 

«Հաշվի առնելով հետընտրական շրջանում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, Արցախին առնչվող բազմաթիվ նոր խնդիրները և մարտահրավերները՝ անվտանգայինից մինչև սոցիալական, մշակութայինից մինչև տնտեսական, ճիշտ եմ համարում ԱԺ մշտական հանձնաժողովների շարքում ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով»,–գրել է նա։ 

Վանեցյանի խոսքով` «Պատիվ ունեմ» դաշինքը նախատեսում է ԱԺ առաջին նիստում հանդես գալ լրացուցիչ հիմնավորումներով։