
Արշակ Կարապետյանը մեկնել է Մոսկվա․ 168 .am

Այսօր առավոտյան ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Արշակ Կարապետյանը մեկնել է Մոսկվա։ Տեղեկությունը հայտնում է 168.am–ը։
Ըստ կայքի` Մոսկվայում Կարապետյանը հանդիպելու է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ:
Հիշեցնենք, որ երեկ` հուլիսի 26-ին, ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Արշակ Կարապետյանի հետ: