Գերեվարված քաղաքացուն շուտով կփոխանցեն հայկական կողմին

Ադրբեջանը խաղաղապահներին է հանձնել Արցախի հայ բնակչին, ով մոլորվել էր Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում: 

Արցախի Մարտունու շրջանում գերեվարված քաղաքացին հետ է վերադարձվել։ Տեղեկությունը Auroranews-ի հետ զրույցում հայտնեց Արցախի ՄԻՊ-ի գրասենյակից։

«Քաղաքացին այս պահին գտնվում է ռուս խաղաղապահների մոտ։ Շուտով կփոխանցեն հայկական կողմին»,- ասացին ՄԻՊ գրասենյակից։


 Ինչպես ավելի վաղ հայտնել էինք Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացվել էր ահազանգ Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի բնակիչներից մեկի գերեվարման վերաբերյալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: